ՀԻՄԱ. ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿ ՈւՍՈՒԲ ԲԵԿ ԹԵՄՈՒՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ. ՈՒՂԻՂ

Ուսուբ Բեկ Թեմուրյանը ծնվել է 1869 թվականին Արևելյան Հայաստանի Սուրմալու գավառի  Ասլանլու գյուղում։

1880 թվականին Ուսուբ Բեկ Թեմուրյանն ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։

1896 թվականին, հոր մահից հետո, քսանյոթամյա Ուսուբ Բեկ Թեմուրյանը ստանձնում է Հասանինների ցեղապետի պաշտոնը՝ դառնալով այդ տոհմի 26-րդ ցեղապետը և Անդրկովկասի եզիդիների առաջնորդը։

1909 թվականին եզիդիների հոգևոր առաջնորդ Միր Իսմայիլի հատուկ կոնդակով Ուսուբ Բեկ Թեմուրյանը հռչակվում է հոգևոր առաջնորդի փոխանորդ և Կովկասում նրա ներկայացուցիչ` դառնալով Անդրկովկասի եզիդիների կրոնապետը։

1918 թ․ եզդիական զորախմբի կազմում մասնակցում է Մայիսյան հաղթական հերոսամարտերին՝ կռվելով Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատներում:

1919-1920 թթ․ եղել է Հայաստանի առաջին հանրապետության  Խորհրդարանի 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր, հանձնաժողովի անդամ։

1929 թ․ Խորհրդային իշխանության կողմից դատապարտվում է և աքսորվում է Գավառ։ 1932 թ․ վերադառնում է աքսորից։

1934 թ․ հունվարի 12-ին Շամիրամ գյուղում կնքում է մահկանացուն։

2004 թվականին  Ուսուբ Բեկի հիմնադրած Շամիրամ գյուղում, ուր արդեն ավելի քան մեկ դար ապրում է Ուսուբյանների գերդաստանը, հիմնական դպրոցը, որտեղ ուսանել են նաև Ուսուբյանները, անվանակոչվեց իրեն պապի՝ եզիդ ժողովրդի մեծ զավակ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անունով, իսկ 2006 թվականին Ուսուբ Բեկի և Կոմիտասի արձանը։ 2012 թվականին Ուսուբ Բեկ Թեմուրյանի կիսանդրին տեղադրվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ Հայոց ազգագրության թանգարանի Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցուցասրահում։  2020 թվականի սեպտեմբերին, Երևան քաղաքի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոցներից մեկն անվանակոչվեց «Ուսուբ Բեկ Թեմուրյան»։

Ուսուբյանների և եզիդ ժողովրդի համար թանկ է իրենց նոր բնօրրանը՝ Շամիրամը,  քանի որ այստեղ՝ Ուսուբյանների տանից ոչ հեռու, գտնվում է եզիդների պահապան և հովանավոր Մալաքե Թաուսի հուշահամալիրը՝ Ամենափրկիչ հուշակոթողով, և նրանց ցեղապետի, ազգապետի ու կրոնապետի շիրիմը՝ բազալտե կիսանդրիով, ուր հայրենի հողը սրբացրել են այս հուշակոթողները։ Ապագայում գյուղը Ուսուբյանների ջանքերով և եզիդ ժողովրդի աջակցությամբ կունենա նաև եզիդ ցեղապետերի տոհմը և նրանց առաջնորդների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցասրահ-թանգարան։

Տեսանյութեր

Լրահոս