ԱՄՆ-ն Լեհաստան է ուղարկել Abrams տանկերի նորագույն տարբերակի առաջին խմբաքանակը. Defence24
ԱՄՆ-ն Լեհաստան է ուղարկել Abrams տանկերի նորագույն M1A2SEPv3 տարբերակի առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է լեհական Defense24 հրատարակությունը։ Նշվում է, որ փոխադրումն ընթանում է գաղտնիության պայմաններում։
«Անվտանգության նկատառումներից ելնելով` արտադրողը չի նշում մատակարարվող մեքենաների քանակը, նավի անվանումը, որով դրանք տեղափոխում են, ինչպես նաև մեկնման և Լեհաստանի նավահանգիստներից մեկը ժամանման ժամկետները: Մենք նաև չգիտենք, թե որ նավահանգիստ կմտնի Abrams փոխադրող նավը», – ասվում է հրապարակման մեջ:
Հրատարակության տվյալներով՝ նոր Abrams-ը Լեհաստան պետք է ժամանի մի քանի շաբաթից։ Նշվում է, որ տանկերը տեղ կհասնեն ավելի վաղ, քան ենթադրում էր ավելի վաղ համաձայնեցված գրաֆիկը, ըստ որի առաջին տանկերը պետք է Լեհաստան հասնեին 2025 թ. սկզբին։
Մատակարարումների ավարտը պլանավորված է 2026 թ. վերջին։Լեհաստանը պայմանագիր է ստորագրել 250 Abrams տանկերի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների մատակարարման շուրջ։