Բաժիններ՝

Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:

Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930