Բաժիններ՝

Ինչպես կարելի է որոշել շաքարախտի զարգացումը ձեռքի մաշկի միջոցով

Շաքարախտը կարող է ձեր մաշկի վրա թերություններ առաջացնել, այնպես որ կարող եք տեսողականորեն պարզել՝ արդյո՞ք տառապում եք արյան մեջ շաքարի բարձր մակարդակից: Այս մասին գրում է Daily Express թերթը՝ վկայակոչելով մաշկաբանության ամերիկյան ակադեմիայի տվյալները:

Բժիշկների կարծիքով՝ ձեռքերի վրա բնորոշ դրսևորումները առաջանում են ինչպես նախաշաքարախտային վիճակում, այնպես էլ այն մարդկանց մոտ, որոնք արդեն հիվանդ են:

Ձեռքի ափի ներսի մաշկը «ձգված է» և «մոմի տեսք ունի»: Այս դեպքում հիվանդի համար դժվար է մատները ծալել:

Փորձագետները նշել են, որ հիվանդությանը չհետևելու դեպքում մատների ծայրերում կարող է «քարերի» զգացում լինել:

Կարդացեք նաև

«Մաշկի կոպիտ, պնդացած ու այտուցված հատվածները կարող են լինել ամբողջ մարմնում՝ հայտնվելով հատկապես ձեռքերին և նախաբազուկներին»,- պարզաբանել են մաշկաբանները:

Նրանց կարծիքով՝ վնասված մաշկը արտաքինից նման է նարնջի կեղևի: Բժիշկները հավելել են, որ արյան մեջ շաքարի մակարդակի հետ կապված խնդիրները կարող են տեսանելի դառնալ նաև մաշկի վրա փոքր ուռուցքների տեսքով, որոնք հիվանդության զարգացման հետ մեկտեղ կարող են վերածվել ուռած և կոշտ մաշկի դեղնավուն, կարմրավուն կամ շագանակագույն հատվածների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս