
Գնդակոծվել է Խարկովը. վնասվել է երկհարկանի տուն, տուժել է 21 մարդ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է Խարկովին եւ մարզին ՌԴ-ի հասցրած հարվածի հետեւանքները։
«Գիշերվա զանգվածային գրոհի հետեւանքով տուժել է 21 մարդ, նրանցից հինգը՝ երեխա»,- նշված է հաղորդագրությունում։
Երեկոյան եւ գիշերը հարվածներ են հասցվել Խարկովի Շեւչենկոյի, Սալտովի եւ Խոլոդնոգորսկի շրջաններին, ինչպես նաեւ Խարկովի մարզի Չուգուեւ քաղաքին, հայտնել են փրկարարները. «Կան ավերածություններ, վնասվել է բնակելի ենթակառուցվածքը»։
Մինչ այդ իշխանությունները տեղեկացրել էին Խարկովում յոթ տուժածի մասին, երբ հարվածի տակ էր ընկել երկհարկանի բնակելին։ Չուգուեւ քաղաքում տեղի է ունեցել հրդեհ տնտեսական շինությունում, նշել են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։
Ռուս զինվորականները գնդակոծությունները չեն մեկնաբանել։