Թուրքիայի ԿԲ-ն մտադիր է մինչև տարեվերջ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը
Թուրքիայի Կենտրոնական բանկը նախատեսում է մինչև տարեվերջ նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, եթե երկրում գնաճի վերաբերյալ տվյալները թույլ տան դա։ Այս մասին այսօր հաղորդել է Ekonomim թերթը՝ վկայակոչելով բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, պրոֆեսոր Ալի Հաքան Կարային:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 17-ի նիստում յոթերորդ անգամ անընդմեջ առանցքային տոկոսադրույքը թողել է 50%-ի մակարդակում։ Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Օսման Աքչայն ավելի վաղ հայտարարել էր, որ ԿԲ-ն դեռ չի ծրագրում նվազեցնել այն․ իջեցման նախադրյալը կլինի գնաճի կայուն դանդաղումը։
Շուկայի մասնակիցները, մինչդեռ, չեն բացառում, որ կարգավորիչը դեկտեմբերին կարող է գնալ զեղչային տոկոսադրույքի իջեցման` մինչև 48,25%։
«Կարելի է ենթադրել, որ մինչև տարեվերջ տոկոսադրույքի նվազեցման ծրագիր կա, եթե գնաճի տվյալները թույլ տան»,- ասել է պրոֆեսորը:
2025թ. կանխատեսումների համաձայն՝ զեղչային տոկոսադրույքի առավելագույն ցուցանիշը կկազմի 35%, նվազագույնը՝ 27,5%: