
Հրդեհ՝ Շահամիրյանների փողոցում. այրվել են հանրակացարանային սենյակի հյուրասենյակը և ննջասենյակը, լոգարանը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային սենյակներում (մոտ 45 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։06-ին։ Այրվել են հանրակացարանային սենյակի հյուրասենյակը և ննջասենյակը, հարակից հանրակացարանային սենյակի խոհանոցը և լոգարանը։