
Հայտնի են Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերները

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16 մլն 777,7 դոլար, ինչը 3,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը, տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Արտահանումը կազմել է 4 մլն 786,7 դոլար (աճել է 4.1 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 11 մլն 991.0 դոլար (աճել է 3,6 տոկոսով):
2024 թվականի հունվար-սեպտեմբերին խոշորագույն արտահանման գործընկեր երկրների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Ղրղըզստան (908,0 մլն ԱՄՆ դոլար), Ղազախստան (634,9 մլն ԱՄՆ դոլար) և Ադրբեջան (544,3 մլն ԱՄՆ դոլար):
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի ներմուծման խոշորագույն գործընկեր երկրների առաջատար երկրների եռյակում են՝ Թուրքիան (1986,7 մլն ԱՄՆ դոլար), ԱՄՆ (1,376,9 մլն ԱՄՆ դոլար) և Ռուսաստանը (1,313,0 մլն ԱՄՆ դոլար)։