Բաժիններ՝

Անդրես Ինիեստան մարզչական դասընթացների է մասնակցում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան մարզչական դասընթացների է մասնակցում:

Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: Անդրես Ինիեստան, որն օրեր առաջ էր հայտարարել պրոֆեսիոնալ կարիերան ավանրտելու մասին, այժմ մասնակցում է մարզչական դասերի:

Անդրես Ինիեստան Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն` եզրափակչում դառնալով հաղթական գոլի հեղինակ:

2008 և 2012 թվականներին Իսպանիայի հավաքականի կազմում նա նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կիսապաշտպանը կարիերայի հիմնական մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում` ակումբում նվաճելով համաշխարհային ֆուտբոլի բոլոր կարևորագույն տիտղոսները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031