
Վարազդատ Հակոբյանը Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը վերջերս Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել։
Ինչպես տեղեկանում ենք Սևանի Ն․Դագարյանի անվան մարզադպրոցից, Վարազդատ Հակոբյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարանում 67 տոննա կշռող գնացքը միջնամատով տեղաշարժել է 2 մետր 30 սանտիմետր, իսկ 134 տոննա կշռող գնացքը աջ ձեռքով տեղաշարժել է 63 սմ։ Անվանի մարզիկն իր ռեկորդները նվիրել է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
Խոսրով Խլղաթյան