Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք էր առաջարկել
Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները հոկտեմբերի 11-ին Արմավիր քաղաքում իրականացրած ծառայության ժամանակ Երևանյան փողոցում իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «ՄԱՆ» մակնիշի մեքենան:
Վարչական արձանագրություն չկազմելու համար վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:
Օտարերկրյա քաղաքացի վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։