
Թուրքիայում որոնում են 3 հայի, որոնք հանդիսանում են հսկայական տարածքի սեփականատեր

Ստամբուլի 10-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը թերթում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ որոնվում են Ստամբուլի Մասլաք շրջանի 548 քմ հողատարածքի սեփականատերը։ Այդ տարածքը գտնվում է Park Plaza-ի և Windows Plaza-ի խաչմերուկում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ եթե հողի սեփականատերերը չգտնվեն մինչև 2024-ի դեկտեմբերի 16-ը, ապա միլիոնավոր լիրա արժողությամբ հողը կանցնի Թուրքիայի գանձապետարանին։
Հողի սեփականտերեր են հանդիսում հայ Կարաբեթ Չընգըն, Մարի Յազըջըյանը և Նիվարտ Դողանայը։