Վեհափառը Մայր տաճարի բակում է. օրհնում է քաղաքացիներին
Անցած տարվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում ուղիղ բանակցությունների միջոցով, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
301 թվականին, երբ Հայաստանն ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, անմիջապես սկսվեց Էջմիածնի Մայր տաճարի կառուցումը, որն ավարտվեց 303 թվականին: Էջմիածինը համարվում է աշխարհի հնագույն մայր տաճարներից մեկը: Իր գոյության ամբողջ ընթացքում տաճարը շատ անգամներ վերակառուցվել է, վերանորոգվել, քանդվել, ավերվել, ենթարկվել թշնամիների թալանին, սակայն մինչ օրս կանգուն է: Պատմական փաստերն ու տվյալները գալիս են ներկայացնելու, թե ինչ ծանր ճանապարհ է անցել Մայր տաճարը: Հետաքրքրական է նշել, որ Էջմիածնի Մայր տաճարը սկզբնական շրջանում մասամբ փայտաշեն էր: Այդ մասին գրում է հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանը.
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։
Իսրայելի հարվածները Լիբանանի վրա վերջին մի քանի ժամվա ընթացքում, թերևս, այնքան ինտենսիվ չեն եղել, որքան ուրբաթ օրը և ամբողջ շաբաթ օրվա ընթացքում, սակայն իսրայելական բանակը մտադիր է ճնշում գործադրել «Հեզբոլլահի» վրա, հայտնում է Al Jazeera-ն։
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմանում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Մանսուր Ա.-ի վարած Mercedes մակնիշի բեռնատարն ու Սյունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ֆելիքս Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։
Գործարար Սամվել Կարապետյանը ժամանեց Մայր Տաճար, որի նորոգման հիմնական բարերարն է
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ աղիների բակտերիաները նպաստում են մեծահասակների գլխուղեղի նոր նյարդային բջիջների ձևավորմանը, ինչը պոտենցիալ կերպով կարող է կանխել հիշողության կորուստը ծեր տարիքում և վերականգնել նյարդային հյուսվածքը վնասվածքից հետո: Ուղեղի պաշտպանության անսպասելի միջոցի մասին հաղորդվում է MedicalXpress-ում:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան
Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու, իսկ մնացածը հետո կասեմ. այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանին աջակցելու վերաբերյալ հարցին:
Շնորհավորում եմ, մրցաշարին շնորհվեց բարձրագույն կարգավիճակ՝ «աշխարհի գավաթ». Գագիկ Ծառուկյան
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Գարեգին երկրորդը բարձրագույն պարգևներ հանձնեց Մայր Տաճարի բարերարներին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին նախազգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի նոր ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, որոնք հանգեցրին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը, գրում է Mehr-ը։
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից. այս մասին Մայր Տաճարի վերաօծման արարողությանն ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։
Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը վերստին կրկնել է Բաքվի դիրքորոշումը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը «պետք է մեկընդմիշտ հրաժարվի իրավական հարթության վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխություններ մտցնելով», ինչպես նաև դժգոհել ռազմական բյուջեի ավելացումից, «հարձակողական սպառազինության ձեռքբերումից», փոխանցում է Ազատությունը։
Հատկանշական է, որ Պենտագոնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լիբանանում հրադադարի մասին, ինչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել։
Նիկոլ Փաշինյանը կնոջ ու ՀՀ նախագահի հետ մուտք գործեց Մայր տաճար
Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Այս մասին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը գրել է X հարթակի իր օգտահաշվում։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակցում է տաճարի վերաօծմանը
Մեր դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ. Արշակ սրբազանը’ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
#ՀԻՄԱ. ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ` ՄԱՅՐ ՏԱՃԱՐ, ԴԵՊԻ ԼՈՒՅՍ. ԱՐԹՆԱՑՈՒՄԻ ԶԱՆԳԵՐԸ ԿՀՆՉԵՆ. #ՈՒՂԻՂ
#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՕԾՈՒՄԸ. ԱՅՍՕՐ ԿՀՆՉԵՆ ՀՈԳԻՆ ԱՐԹՆԱՑՆՈՂ ԶԱՆԳԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել հունիս-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիա մեկնած ռուս տուրիստների վերաբերյալ:
Դրանցից երկուսը 1,5 միլիոն ռուփիով ձեռք է բերել Կալկաթայում գտնվող մի ընկերություն։ Այդ ձկները բժշկության մեջ օգտագործվում են կենսականորեն կարևոր դեղամիջոցներ արտադրելու համար: