Բաժիններ՝

Խոշոր հրդեհ Վաղարշապատ քաղաքում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Միչուրինի փողոցի 4-րդ փակուղում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու հարակից տների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:15-ին: Այրվել են տներից մեկի տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը (10 քմ), խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), հարակից տան տանիքի (130 քմ) փայտե կառուցատարրերը (60 քմ) և խոհանոցի առաստաղը (մոտ 8 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս