Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հանձնառու է զսպել Իրանին և նրա հովանավորյալներին»

Իսրայելական ուժերի կողմից Լիբանանի «Հեզբոլլահի» առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլայի սպանության ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրուցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, և որ ԱՄՆ-ը «հանձնառու է զսպել Իրանին և նրա հովանավորյալներին»,- հայտնում է Պենտագոնը։

Օսթինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «նախկինի պես պատրաստ է տարածաշրջանում պաշտպանել իր ուժերը»:

Հատկանշական է, որ Պենտագոնի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Լիբանանում հրադադարի մասին, ինչին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս կոչ է արել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30