
Հունիս-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիա է մեկնել շուրջ 3 մլն ռուս զբոսաշրջիկ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել հունիս-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիա մեկնած ռուս տուրիստների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայի մեկնած ռուս զբոսաշրջիկների թիվը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 2.73 մլն:
Նշվում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի, նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7 տոկոսանոց աճ։ Իսկ առհասարակ կորոնավիրուսի համաճարակից հետո համարվում է ամենաբարձր ցուցանիշը։
Ռուսական «RBC» օրաթերթի համաձայն՝ Թուրքիան ռուս տուրիստների համար ամենանախընտրելի վայրերից մեկն է և շարունակում է մնալ այդպիսին: