Ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու. Գագիկ Ծառուկյանը՝ Բագրատ Սրբազանին սատարելու մասին

Ես ոչ մեկին չեմ աջակցում, չեմ էլ աջակցելու, իսկ մնացածը հետո կասեմ. այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Բագրատ Սրբազանին աջակցելու վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների հիման վրա իր դեմ հարուցված քրեական գործին նա նշել է.«Ծառուկյանին ոչ ոք չի կարող ճնշել: Ժամանակը կգա, ձեզ կհրավիրեմ ու բոլոր հարցերին կպատասխանեմ»:

Նա ընդգծել է, որ եթե մարդ մեղավոր չէ, որևէ բանից վախենալու կարիք չունի:

«Գործը քննվում է ես չեմ անհանգստանում», – եզրափակել է նա:

Տեսանյութեր

Լրահոս