Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝արևելյան՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+16,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,
Արարատում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+25,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝+8+11, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+17։