Արաքչին զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Լիբանանի դեմ Իսրայելի գործողությունների վտանգավոր հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին նախազգուշացրել է Լիբանանի դեմ Իսրայելի նոր ագրեսիվ գործողությունների վտանգավոր հետևանքների մասին, որոնք հանգեցրին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլայի սպանությանը, գրում է Mehr-ը։

Աբաս Արաքչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահ Ֆիլեմոն Յանգի հետ հանդիպումների ժամանակ ընդգծել է ՄԱԿ-ի պատասխանատվությունը՝ հրատապ միջոցներ ձեռնարկելու տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

Վկայաբերելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որևէ արդյունավետ գործողություն չձեռնարկելը և Իսրայելի ագրեսիան դատապարտող նույնիսկ պարզ հայտարարություն հրապարակելու անկարողությունը՝ Արաքչին մատնանշել է Իսրայելին դիմակայելու համար միջազգային հանրությունը մոբիլիզացնելու գործում ՄԱԿ-ի ղեկավարության իրավական և բարոյական պարտականությունը:

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ղեկավարը մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի «հանցագործություններին և վայրագություններին» մեղսակցության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս