
Հայ շախմատիստների դիրքերը՝ ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում Հայաստանի 3 ներկայացուցիչ կա: Հայկ Մարտիրոսյանը 51-րդն է, Շանթ Սարգսյանը`70-րդը, իսկ Գաբրիել Սարգսյանը`93-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Արջուն Էրիգայսին։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 16-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 41-րդը։
Կանանց աղյուսակում երեք շախմատիստուհուց Էլինա Դանիելյանը 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը`69-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։