Երևանի քաղաքապետարանը «Թել-Սել» ընկերության հետ 2023 թվականի հունվարի 4-ին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ այս ընկերությունը պարտավորվել է Երևանում ներդնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգ։ Այս ընկերության հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել երկրորդ անգամ հայտարարված մրցույթից հետո, և, ինչպես հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցութան անդամ Մեսրոպ Մանուկյանը, երկրորդ անգամ պայմանագիրն ուղղակի «կարվել է» «Թել-Սել» ընկերության հագով։
«Թել-սել»-ը Հայաստանի գործարար համայնքին ու ֆինանսական շուկայի առաջատար մասնագետներին է ներկայացրել հայաստանյան շուկայում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման երբևէ ամենամեծ ու հասանելի առաջարկներից` IPO-ներից մեկը։
«Հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագրով նախատեսված էր նաև մետրոպոլիտենի անցարգելների փոխարինում, որն իրականացնում է Թել-Սել ընկերությունն իր միջոցներով»,- Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունն է պատասխանել մեր գրավոր հարցմանը, որով քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել էինք, թե ինչքա՞ն է արժեցել Երևանի մետրոյում նոր վճարային համակարգի ներդրումը։