Նռան հատիկներով, ավոկադոյով և ձվով աղցան
                                    Բաղադրիչները՝
- 3 հասած ավոկադո
 - 3 ձու
 - 1 հասած նուռ
 - 2 ճյուղ կանաչ սոխ
 - 2-3 ճյուղ անանուխ
 - 1 կիտրոնի հյութ
 
Սոուսի համար
- 3 ճ/գ խնձորի քացախ
 - 1 նարնջի հյութ
 - 1 թ/գ բաց գույնի մեղր
 - 3 ճ/գ ձիթապտղի ձեթ
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
Ձվերը 9 րոպե խաշեք, վրան անմիջապես սառը ջուր լցրեք ու մաքրեք:
Նռան հատիկները առանձնացրեք ու լցրեք թասի մեջ:
Պատրաստեք սոուսը: Պնակի մեջ խառնեք քացախը, նարնջի հյութը, մեղրը, աղն ու պղպեղը: Հարեք՝ կաթիլ-կաթիլ ավելացնելով ձեթը, մինչև սոուսը խտանա:
Ավոկադոն 2 մասի բաժանեք, կորիզը հանեք, կլպեք: Բարակ ու երկարավուն կտրատեք:
Յուրաքանչյուր ափսեի մեջ հովհարի ձևով տեղադրեք կտրտած ավոկադոն և վրան կիտրոնի հյութ ցողեք, որպեսզի չսևանա:
Ձվերը խոշոր կտորներով կտրատեք, մանր կտրատեք կանաչ սոխը: Ավոկադոյով ափսեների մեջ տեղադրեք կտրտած ձվերը, սոխն ու նռան հատիկները, վրան լցրեք սոուսը:
Աղցանը զարդարեք կտրտած անանուխով ու մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    