Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետը հանդես կգան հայտարարություններով
Պաշտոնական այցով Վրաստան մեկնած Նիկոլ Փաշինյանին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:
Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով: