Առանց մաքսատուրքի ևս 875 էլեկտրամոբիլ է հնարավոր ներմուծել ՀՀ

Մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստան ներմուծել ևս 876 էլեկտրամոբիլ առանց մաքսատուրքի։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2024 թվականի համար մաքսային արտոնությամբ, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։ 8,5 ամսում Հայաստանը սպառել է նախատեսված 7400–ից 6524 քվոտան։

«Սեպտեմբերի 16-ի դրությամբ քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ»,– ասված է հաղորդագրությունում

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի դրությամբ այս թիվը 1339 էր։ Շուրջ 2 շաբաթում Հայաստան է ներմուծվել 463 էլեկտրամոբիլ։

Տեսանյութեր

Լրահոս