2023թ. պետությունը 2 ընկերության բաժնետոմսեր է օտարել. պետբյուջե է մտել 2.6 մլրդ դրամ
Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր է օտարել։ Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։
«Ծրագրից էլ հանվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ–ն, դրա կառավարումը վերապահվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։ Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3.7 մլրդ դրամ, որից 2.6 մլրդ դրամը փոխանցվել է պետբյուջեի, իսկ 1.1 մլրդ դրամը` համայնքային բյուջե»,– նշեց Ավետիսյանը։



