Ռուսաստանը պետք է արագացնի «Բայկալ» ինքնաթիռի մշակումը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ հանձնարարել է արագացնել թեթև բազմանպատակային «Բայկալ» ինքնաթիռի ուղևորատար տարբերակի մշակման աշխատանքները։
«Առաջիկայում պետք է գործարկել դրա սերիական արտադրությունը»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ինքնաթիռի արժեքն ու տեխնիկական բնութագիրը պետք է լինեն մրցունակ, որպեսզի դրանով իրականացվող թռիչքները հասանելի լինեն քաղաքացիների համար։
«Եթե իրավիճակը պահանջում է, ուրեմն պետք է սուբսիդավորել»,- հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը խոսել է սեփական ինքնաթիռներ ունենալու կարևորության մասին։
«Կարևոր հարց է ավիապարկը։ Մենք պետք է սեփական ինքնաթիռները ստեղծենք` հուսալի, որակյալ և մեզ անհրաժեշտ ծավալների»,- ասել է Պուտինը։