Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 99 տարով՝ 1 ԱՄՆ դոլար վարձակալությամբ, տրվեց Սուրբ Աթոռին

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը 2023 թվականի հունիսի 15-ին Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության հետ կնքել է մտադրությունների մասին հուշագիր։

Ըստ այդ հուշագրի՝ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 99 տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով, փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:

Այս մասին որոշումը Հայաստանի Կառավարությունն ընդունել է սեպտեմբերի 5-ի նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով։

Ըստ Կառավարության՝ Սուրբ Աթոռի կողմից Հայաստանին տարածք տրամադրելու և Հայաստանի կողմից Սուրբ Աթոռին տարածք տրամադրելու վերաբերյալ այս որոշումը կնպաստի երկու պետությունների դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Ելնելով վերոգրյալից էլ՝ Երևանում Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը 99 տարով հատկացվեց Սուրբ Աթոռին՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր:

Տեսանյութեր

Լրահոս