Կուրսկում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել

Ռուսաստանի Կուրսկի մարզում հրթիռային  հարձակման վտանգ է հայտարարվել: Այս մասին իր «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Եթե տանն եք, ապա պետք է պատսպարվեք ամուր պատերով, առանց պատուհանների սենյակներում՝ միջանցքում, լոգարանում, պահեստում: Եթե դրսում եք, ապա գնացեք մոտակա շենք կամ հարմար ապաստարան», – գրել է Սմիրնովը:

Տեսանյութեր

Լրահոս