Բաժիններ՝

Անծանոթը

Մի արվեստագետ, ինչ-որ մեկին փնտրելով, օտար քաղաքի մայթերով անցնում է` հանդիպելով տարբեր ուղղություններով գնացող բազմաթիվ մարդկանց: Կանգնում է մի արձանի մոտ ու ասում.

– Գտա նրան, ում այսքան երկար տարիներ պատկերացնում էի: Այժմ կարող եմ նրան նկարել կտավի վրա: Սակայն կարծես ինչ-որ բան պակասում է:

Մի օտարական, որ արձանի մոտով անցնում էր, լսում է այս մարդու խոսքը և պատասխանում.

– Սա Հիսուսի արձանն է, քեզ նման մի արվեստագետ է կերտել` պատկերացնելով այնպես, ինչպես կցանկանար տեսնել Աստծուն և կյանքը: Բայց ճշմարիտ ես ասում, թե ինչոր բան պակասում է: Եվ դա հավատքի պակասությունն է, որպեսզի իրապես մարդիկ զգան Աստծո ներկայությունը:

Կարդացեք նաև

Արվեստագետն ասում է.

– Ո՛վ օտարական, դու ի՞նչ գիտես Աստծո մասին, ես մանկությունից ի վեր քրիստոնյա եմ եղել և ավելի լավ եմ ճանաչում Նրան:

Օտարականը պատասխանում է.

– Դու ինձ ես փորձում նկարել… և բազում անգամ իմ կողքով անցել ես` ինձ և կյանքը փնտրելով…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս