Արմեն Աշոտյանի գործով նիստը կրկին հետաձգվեց. առանցքային վկան նորից չէր ներկայացել
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին կրկին չէր ներկայացել գործով հիմնական վկա Կարեն Հակոբյանը, որի ցուցմունքներն առանցքային են այս գործի համար:
Տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է՝ մինչև խափանման միջոցի փոփոխության հաջորդ նիստը վկաների հարցաքննությունը չավարտելու համար, որ կրկին դատավոր վահե Դոլմազյանը հնարավորություն ունենա Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնելիս անգիր կրկնել միևնույն նախադասությունը՝ կազդի վկաների վրա:
Շուրջ 45 րոպե հետո վերջապես Արմեն Աշոտյանը հասավ դատարան, ու նիստը սկսվեց:
«Ուղեկցող գումարտակի աշխատանքի պայմաններն ահավոր են: Ամեն անգամ սիթի-տուրեր ենք անում, ուշացած հասնում դատարան: Էս մարդիկ մեղավոր չեն: Էդ են պայմանները: Ստացվում է, որ 3 ժամանոց դատական նիստիս մեկ ժամը տեղի չի ունենում, որովհետև ես ուշացած եմ հասնում դատարան»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Այնուամենայնիվ, այսօրվա դատական նիստը նույնպես հետաձգվեց առանցքային վկայի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 29-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: