Մարկո Ռոյսը` «Լոս Անջելես Գալաքսի»-ի ֆուտբոլիստ
Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկո Ռոյսը պաշտոնապես ներկայացվել է որպես ամերիկյան ՄԼՍ-ում մրցող «Լոս Անջելես Գալաքսի»-ի ֆուտբոլիստ:
Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները: Գերմանացի կիսապաշտպանի` Մարկո Ռոյսի, պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Գերմանացի ֆուտբոլիստի վերջին թիմը Դորտմունդի «Բորուսիա»-ն էր, որի կազմում նա հանդես է եկել 2012-2024 թվականներին:
Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 429 հանդիպման, որոնցում դարձել է 170 գոլի և 131 արդյունավետ փոխանցման հեղինակ: «Մեղուների» կազմում Ռոյսը 3 անգամ նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը և 2 անգամ դարձել Գերմանիայի գավաթակիր: Բացի այդ, հարձակվողական ոճի կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայում երեք անգամ ճանաչվել է մրցաշրջանի խաղացող (2011/2012, 2013/2014, 2018/2019)։