Բնական հրդեհը, որն օգոստոսի 15-ին բռնկվել է Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում, հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ։ Չորսմիլիոնանոց քաղաքում թանձր ծխի քուլաներ են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Երևան» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «Աջափնյակ») Արտաշես Ասրյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է «խիստ նկատողություն»:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 136.46 դրամով և կազմել 30530.15 դրամ: Արծաթի գինն աճել է 1.19 դրամով և կազմել 350.02 դրամ:
Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հերթական մեղադրանքներն է ներկայացրել Հայաստանին՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի հետ։
ՀԱՊԿ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան NEWS.ru-ի հարցման։ Ռազմական դաշինքը խոստացել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն խնդրելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ «Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական […]
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Հայաստանում 5G լայնաշերտ ցանցի ներդրման նպատակով ազատականացրել է 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթն՝ այն մրցույթային կարգով շարժական կապի օպերատորներին տրամադրելու համար։
ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը, այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, 12.08.2024 թվականին կայացված վճռով մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ «Նյուզ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ news.am, զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կգտնվի Ադրբեջանում։ Այս մասին հայտնում են Կրեմլից:
Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը հսկողությունն Ուկրաինայի հետ սահմանին ուժեղացրել է օրերս ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացումից հետո։ Այս մասին Լուկաշենկոն ասել է ռազմական անվտանգության հարցերի շուրջ օգոստոսի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Սիրիայի Համա նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
ԱՄՆ-ի և Իտալիայի ու Գերմանիայի միջև ռազմական նոր համագործակցությունը խորապես անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին։
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հանդիպմանը մասնակցել է հեռավար կարգով:
հանրապետության
Ռուսաստանի Դաշնությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են կազմակերպությունից:
Այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Խզմալյան (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շեբեկինոյի քաղաքային շրջանում 10 գնդակոծության ընթացքում 55 զինամթերք է արձակվել մի շարք բնակավայրերի վրա, հարվածներ են հասցվել ինը անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից մեկը խոցվել է:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը գրառում է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի` Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ։
Տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում են գործել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա։ Նրանք հրկիզել են տներ և մեքենաներ։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն մեկ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է CNN-ը։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի քննել ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի բողոքը, որը պահանջում էր չեղարկել արտահանձնման կալանքը։ Նրա իրավունքները պաշտպանող Rights Georgia հասարակական կազմակերպությունը պնդում է, որ դատարանը կայացրել է անօրինական և անհիմն որոշում։
Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը:
«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Ճապոնիայում չեղարկված ավիաչվերթերի թիվը հասել է 853-ի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին են վկայում տեղական ավիաընկերությունների կայքերում հրապարակված տվյալները։
ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: