Ռուսաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են կազմակերպությունից:

Կառույցից նշել են, որ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:

«ՌԴ-ի կողմից դիմելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,- ասված է հաղորդագրությունում։

ՀԱՊԿ-ում նշել են, որ ռազմական հակամարտության տեղափոխումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական կառույցները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով»,- հայտարարել են ՀԱՊԿ-ում։

Ռազմական օգնության տրամադրման հարցը կարող է ծագել միայն մասնակից պետության պաշտոնական դիմումի դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս