ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները Գերմանիայի ու Իտալիային անհանգստացրել են թուրքերին
ԱՄՆ-ի և Իտալիայի ու Գերմանիայի միջև ռազմական նոր համագործակցությունը խորապես անհանգստացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Գերմանիային «Patriot» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների վաճառքին։ Գործարքի արժեքը 5մլրդ դոլար է։
Պետդեպից ընդգծել են, որ այդ մատակարարումները կծառայեն ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության շահերին, ինչպես նաև կուժեղացնեն Գերմանիայի՝ ներկայիս և ապագա սպառնալիքներին արձագանքելու կարողությունը:
«Հրթիռների վաճառքը չի փոխի ուժերի հիմնական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ Թուրքիան, թեև Իտալիայի ու Գերմանիայի նման նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն Վաշինգտոնն Անկարային այդպս էլ չվաճառեց գերժամանակակից F-35 կործանիչները։