Դատարանը մերժել է News.am-ի դեմ ՔՊ-ի հայցը

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, 12.08.2024 թվականին կայացված վճռով մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ «Նյուզ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ news.am, զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:

«Նշեմ, որ հարցը վերաբերում էր www.news.am կայքում 26.03.2023թ. հրապարակված հոդվածին, որով հրապարակվել էր ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունն առ այն, որ. «ՔՊ-ի անունից ընտրակաշառք է բաժանվում»: Դատարանը մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ News.am-ի՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին»,- գրում է փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս