
«Նոա»-ն կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց հունական «ԱԵԿ»-ի հետ։
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «ԱԵԿ»-ի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում վիճակագրությամբ «ԱԵԿ»-ն առավելության ուներ: «Նոա»-ի կազմում հաջող էր գործող դարպասապահ Չանչարևիչը: Խաղակեսի վերջնամասում հայկական ակումբը բազմաթիվ գրոհներ էր կազմակերպում, սակայն ապարդյուն: Երկրորդ կեսի հիմնական մասում թիմերը չէին իրացնում իրենց պահերը:
«ԱԵԿ»-ին հաջողվեց խաղավարտին մոտ միայն մեկ գնդակ ուղարկել «Նոա»-ի դարպասը: Հեղինակության գնդակը խփեց Զոբերը:«ԱԵԿ»-«Նոա»` 1:0:
Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Աբովյանի քաղաքային մարզադաշտում, «Նոա»-ն առավելության էր հասել 3:1 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշվով փլեյ-օֆֆ դուրս եկավ հայկական ակումբը: Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին և 29-ին: