
ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց Փարիզի 2024 թվականի ՕԽ մեդալային հաշվարկում, Չինաստանը երկրորդն է

Այսօր` օգոստոսի 11-ին, Փարիզում տեղի ունեցավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչ խաղային օրը: ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց 2024 թվականի ՕԽ մեդալային հաշվարկում: Ամերիկացիներն ունեն 126 մեդալ (40 ոսկե, 44 արծաթե, 42 բրոնզե): Երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը՝ 91 մեդալ (40 ոսկե, 27 արծաթե, 24 բրոնզե): Երրորդ տեղում Ճապոնիան է 45 մեդալ (20 ոսկի, 12 Արծաթ, 13 բրոնզ)։
Պայքարը եղել է մինչև վերջին վայրկյանը։ ԱՄՆ-ն վերջին ոսկին նվաճեց Օլիմպիական խաղերի ամենավերջին մրցաշարում:
Կանանց բասկետբոլի եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 67-66 հաշվով հաղթեց Ֆրանսիային և գլխավորեց մեդալային հաշվարկը: