
Փարիզ-2024. ԱՄՆ բասկետբոլի թիմը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ՕԽ հաղթող

Փարիզի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի հաղթողը ԱՄՆ թիմն է, որը ՕԽ չեմպիոնի տիտղոսը նվաճում է 5-րդ անգամ անընդմեջ:
ԱՄՆ բասկետբոլի օլիմպիական թիմը շարունակում է անպարտելի մնալ Օլիմպիական խաղերում: Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց եզրափակիչում ԱՄՆ-ն մրցեց Ֆրանսիայի հետ:
ԱՄՆ ընտրանին առավելության հասավ 98:87 հաշվով և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Օլիմպիական խաղերի ոսկին:
Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալները նվաճեցին Սերբիայի ընտրանու անդամները: