«Տարածաշրջանը գտնվում է պայթյունավտանգ իրավիճակում, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ, որոնք բավականին մեծ առնչություն ունեն նաև Հայաստանի հետ, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» բացման ջատագովը նաև Արևմուտքն է, որը համագործակցելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փորձում է ամեն գնով այդ միջանցքը բացել և խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը: