Անդրանիկ Թևանյանի հարցազրույցի հատվածը ընկավ աչքովս, սա արդեն զավեշտ էլ չէր սա աբսուրդի թատրոն է․ Վահան Բաբայան
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Անդրանիկ Թևանյանի հարցազրույցի հատվածը ընկավ աչքովս, սա արդեն զավեշտ էլ չէր սա աբսուրդի թատրոն է:
Ուրեմն էս 6 տարիների ընթացքում շարան շարան ընդդիմադիրներ եկան ու գնացին, կանգնեցին մեր կողքին, հետո բոլորը միաբերան սկսեցին իրենց «հին օրերի» երգը երգել, Անդրանիկն էլ բացառություն չի, նա վաղուց նույն սխեմայի մեջ է ծավալվում:
Այդ «խմբակը բուն է դրել» գրեթե բոլոր ընդդիմադիր թևերում և դրա անվանումն է «Մերժիր Սերժին 2»: Նրանք փաստորեն Նիկոլին թողած կրկին Սերժ Սարգսյանին են մերժում ու այդքանից հետո ուզում են, որ իրենց լուրջ վերաբերվեն: Համենայն դեպս նողկալի է տեսնել կրկին անգամ այդ հիմարագույն թեզերի տարածումը և մարդկանց շեղումը իրական քաղաքական օրակարգից:
Հ.Գ Հետաքրքիր է իրենց ո՞ր երկրի սելիտրայով են աճեցնում կամ ո՞ր կենտրոնի պարարտանյութն են տալիս, լավ կլինի դա ասեն հետո նոր հեքիաթներ կարդան անտեղյակ մարդկանց գլխին»: