Կառավարությունն այսօր իր թիվս չզեկուցվող այլ հարցերի՝ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» որոշումը, որի երկրորդ կետն, ի դեպ, գաղտնի էր։
Պետական բյուջեի գումարները Հայաստանի Կառավարությունը շարունակում է օգտագործել Փաշինյանի աշխատակազմում աշխատողների կյանքն ու կենցաղը բարելավելու նպատակով։
Հերթական անգամ բյուջեից պարեկային ծառայությանը գումար է ուղղվել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի նոր հրամաններով։
Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում կուտակել է այնքան պարտք, որքան իրեն նախորդած բոլոր ղեկավարները միասին՝ 27 տարվա ընթացքում։
Կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը հերթական անգամ հատկացվել է խոշոր գումար. այս անգամ այն կազմում է 409 միլիոն 639 հազար դրամ։
2023 թվականի սեպտեմբերին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությանը բյուջեից հատկացվեց 16.670.800 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ՝ Լոնդոնում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք բերելու նպատակով: Այս հատկացումից հետո Լոնդոնում գնվեց 5 հարկանի շենք, որի միայն պահպանման ծախսերը կկազմեն 100.000 ֆունտ։
Կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել Ատոմ Ջանջուղազյանի ղեկավարած Հաշվեքննիչ պալատին. Այս գումարն ուղղվելու է պալատի աշխատանքի կազմակերպման համար վարձակալված տարածքների՝ բարձրացված վարձավճարների մարմանը։