Թուրքիան Չինաստանի նոր գործընկերն է էլեկտրոմոբիլների ոլորտում

Թուրքիայի էլեկտրական մեքենաների էկոհամակարգը զարգացնելու նպաստելու համար «sarjagel.com» հետազոտական կայքը կանխատեսումներ է արել ոլորտում իրականացվելիք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուսումնասիրելով ոլորտում Չինաստանի ունեցած շառժառիթները՝ կայքը գրել է, որ առաջիկայում չինական կողմը մեծ ներդրումներ կանի Թուրքիայի էլեկտորոմոբիլային շուկայում:

Նշվել է նաև, որ ոլորտում հաջողելու դեպքում Թուրքիան մի քանի տարվա ընթացքում կվերածվի էլեկտրական մեքենաների արտադրման հանգույցի։

Կայքի գլխավոր տնօրեն Սելչուք Նազիքի համոզմամբ՝ նախ 1 մլրդ, ապա 5-ից 6 անգամ ավելի շատ նոր ներդրումները կարող են Թուրքիային տնտեսական մեծ զարգացում բերել և մեծապես ավելացնել աշխատատեղերը:

Նազիքի ընդգծմամբ, ներդրումները հնարավոր են դարձնում չինական մեքենաշինական և մարտկոցի արտադրմամբ զբաղվող ընկերությունների համար ներդրումների դժվարացումներն ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Նա նաև շեշտել է, որ այս համատեքստում Չինաստանը մտադիր է պահել իր մրցունակ դերն ու ոլորտում առաջընթաց գրանցելու համար շարունակելու է նոր ձեռնտու լուծումներ գտնել և էլ ավելի խորացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:

Նշենք, որ Չինաստանը տարեկան արտադրում է ավելի քան 4 մլն մեքենա, որից միայն 1.2 միլիոնը էլեկտրական: Այս տեմպերով նա դարձել է շուկայի առաջատարը:

Հարկ է նաև ընդգծել, որ չինական ավտոարդյունաբերական 4 ընկերություն կա Հունգարիայում, 3-ը՝ Գերմանիայում, և 1-ական Իսպանիայում ու Լեհաստանում:

Տեսանյութեր

Լրահոս