PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել

Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ:

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2023թ.-ին՝ 2021թ.-ի համեմատ, կիբերհանցագործությունների դեպքերն աճել են երկու անգամ: Հանցագործությունների զգալի մասը բաժին է ընկել բանկային քարտերով խարդախություններին. մարդիկ գումար են կորցրել, քանի որ նրանց քարտի տվյալները ինչ-ինչ պատճառներով հասանելի են դարձել երրորդ անձանց:

Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարևոր է, որ քարտապանները, անհրաժեշտության դեպքում, կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:

Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը

Կոնվերս Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել թվային տիրույթում բանկային լավագույն փորձառությունը, այդ թվում՝ ապահովել վճարային քարտերի օգտագործման առավելագույն հարմարավետություն:

Հաշվի առնելով հաճախորդների զարգացող կարիքները, Կոնվերս Բանկը Մոբայլ հավելվածում ներդրել է նորարարական հնարավորություն: Այսուհետ քարտի PIN կոդը փոխելու համար Բանկ այցելելու կամ բանկոմատներին մոտենալու կարիք չկա, բավարար է.

Մուտք գործել Converse Mobile
Ընտրել քարտը
Մուտք գործել «Սահմանել PIN կոդ»
Մուտքագրել նոր PIN կոդ
Հաստատել
Մի քանի վայրկյան, մի քանի հպում, և Դուք կարող եք ոչ միայն փոխել քարտի PIN կոդը, այլև ակտիվացնել նոր ստացած կամ վերաթողարկված քարտը՝ սահմանելով PIN կոդ, ինչը նորություն է հայկական շուկայում:

Converse Mobile-ը վճարային քարտեր պատվիրելու և կառավարելու հարմարավետ ու անվտանգ հարթակ է

Ակտիվացնելով Converse Mobile հավելվածը՝ Դուք կարող եք անվտանգ միջավայրում.

– Պատվիրել տարբեր արժույթներով վճարային քարտեր, այդ թվում՝ թվային քարտեր

– Ակտիվացնել քարտերը

– Կատարել քարտային գործարքներ

– Կառավարել Visa քարտերով բաժանորդագրությունները

– Գործարքների արդյունքում կուտակել Կոնվերս միավորներ և փոխանակել նվերներով

Քարտերի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս