
Իրանը կալանել է 700 000 լ նավթ տեղափոխող նավթատար տանկեր

Իրանը Պարսից ծոցում կալանել է մաքսանենգ ճանապարհով նավթ տեղափոխող նավթատար տանկեր։
Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Ըստ նախնական գնահատականների՝ նավը տեղափոխում էր առնվազն 700 000 լիտր մաքսանենգ նավթ։
Նավթատար տանկերը նրա անձնակազմի 9 անդամների հետ միասին, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են, տեղափոխվել է Իմամ Խոմեյնիի նավահանգիստ։
Mehr-ը նշում է, որ Pearl G անունով նավը հուլիսի 26-ին կալանել են Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը։ Տոգոյի դրոշի տակ նավարկող նավը պատկանում է մի իրաքցու, որն ապրում է Դուբայում։ Կատարվում է հետաքննություն։