Բաժիններ՝

Վոլգոգրադում ուղևորատար գնացքի 8 վագոնները դուրս են եկել ռելսերից

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր գնացքի վագոններից ութը դուրս են եկել ռելսերից։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ վթարի պատճառ է դարձել այն, որ մեքենավարը կտրուկ արգելակել է իր դիմաց դուրս եկած բեռնատարի պատճառով։ Նշվում է, որ չնայած լուսացույցի արգելող լույսին, «Կամազ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ռելսերի վրա։ Ըստ Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի՝ Կազան-Ադլեր գնացքում եղել է 812 ուղևոր։Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Գնացքների երթևեկությունը տվյալ հատվածում դադարեցվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031