Բաժիններ՝

«Mercedes» բեռնատարը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել ամուսիններին․ վերջիններս տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրանց մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետռ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և մահացածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ մահացածները ամուսիններ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031