Բաժիններ՝

Ջրաշխարհի մոտ թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ծառին, վարորդը և 4 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 29-ին՝ ժամը 08:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին, կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ վթարի հետևանքով տուժածների թիվը 5-ն է` վարորդը և 4 ուղևոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031