Բաժիններ՝

Հնդկաստանը սեփական արտադրության կալանիչ հրթիռ է փորձարկել

Հնդկաստանը հուլիսի 24-ին  իրականացրել է սեփական արտադրության Advansed Area Defense (AD) կալանիչ հրթիռի հաջող փորձարկումներ՝ երկրի հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգի ստեղծման երկրորդ փուլի շրջանակներում:

Այս մասին հայտնել է The Times of India պարբերականը։Նշվում է, որ ըստ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO)՝ կալանիչ հրթիռը հաջողությամբ խոցել է թիրախը, որը նմանակում էր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է հրթիռը մշակողներին հաջող փորձարկումների կապակցությամբ։

«Նրանք կրկին ցուցադրել են Հնդկաստանի հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության բնագավառում», – հայտարարել է գերատեսչության ղեկավարը։

AD-ն մեծ հեռահարության երկաստիճան, պինդ վառելիքով կալանիչ հրթիռ է, որը նախատեսված է հավանական հակառակորդի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև  ինքնաթիռների ոչ մթնոլորտային և ներմթնոլորտային կալանման համար։

Հնդկաստանը ստեղծում է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որը ունակ է ոչնչացնելու մինչև 5 000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031