ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ աջակցության հետ։ Պատժամիջոցների երկարաձգումը ԵՄ-ում պատճառաբանել են նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի շրջանում գործող զինված կազմավորումներին Իրանի ցուցաբերած աջակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2025 թ․ հուլիսի 27-ը։ Գործող միջոցները նախկինի նման կվերանայվեն ամեն տարի։

Ըստ հաղորդագրության՝ ներկայում պատժամիջոցների ռեժիմը տարածվում է 12 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց վրա։

Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հաշիվները ԵՄ-ում սառեցվում են, արգելվում է ֆինանսական միջոցների տրամադրումը նրանց՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Բացի այդ, ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է ԵՄ մուտքի արգելք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031