Քուվեյթը նավթային «հսկա» հանք է հայտնաբերել

Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) հայտարարել է, որ Քուվեյթի Ֆայլակա կղզուց արևելք՝ Պարսից ծոցում, հայտնաբերել է «հսկա»՝ Ալ Նոհաթա նավթային հանքավայրը:

Կորպորացիայի գործադիր տնօրեն շեյխ Նաուաֆ Սաուդ Ալ-Սաբահը KPC սոցիալական մեդիայի X էջում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ դրա պաշարները համարժեք են երկրի ամբողջ արտադրության երեք տարվա արժեքին:

Ալ-Սաբահն ասել է, որ նախնական գնահատականները ցույց են տալիս, որ հանքավայրը կարող է պարունակել մոտ 2,1 միլիարդ բարել նավթ և 5,1 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ, ինչը, մոտավորապես, համարժեք է 3,2 միլիարդ բարել նավթի համարժեքին: Քուվեյթն ունի նավթի ամենամեծ պաշարներն աշխարհում։

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) տվյալներով՝ 2022 թվականի վերջին այս ցուցանիշով այն զբաղեցրել է վեցերորդ տեղը աշխարհում, իսկ երկրի նավթի ընդհանուր պաշարները գնահատվել են ավելի քան 100 մլրդ բարել կամ աշխարհի ընդհանուրի 6,55%-ը։

Տեսանյութեր

Լրահոս